Payment Gateway for IDBANK

Payment Gateway for IDBANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգը։
Նկարագրություն
Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։
Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև ԱՅԴԻ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Հեռախոսահամար` 010 59 33 33
Էլ-հասցե՝ info@idbank.am
Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։
Նույնականացում
Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։
Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։
Աշխատանքային նկարագիր
Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։
Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ
Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*
Installation/ Ինտեգրում
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)
- Ներբեռնել
Payment-Gateway-for-idbank.zip-ը/wp-content/plugins/տարածք - Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
- Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված տեղեկատվությունը
Տարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-idbank.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Իրավունքեր
Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։
Download & install the zip archive
The plugin package installer can be downloaded from the WP2E project tab called “code”.
1 – Select the version to download if this option is available otherwise the “latest” version of the main plugin will be used.
2 – After downloading the zip archive install the plugin package installer in you local environment and activate the script from the plugin list.
3 – Under the section “Plugins” of the admin dashboard you should see a new “Dependencies & Licenses” link. Follow the instructions from this panel to finalize the installation of the missing dependencies.
- Give a name to your project
- Download the Installer Package
- Install & activate the plugin locally
- Install the suggested dependencies
Tips: Use the WP2E panel to add/suggest new dependencies to the local installation. Press F5 in the list of dependencies if the changes are not displayed right away.



